Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կարևորը գործընթացն է

Կարևորը գործընթացն է
04.09.2012 | 22:28

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունը կրկին շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունն արդեն երրորդ անգամ է նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալիս: Նախորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության այս նախագիծը տապալվել էր: Առաջին անգամ Րա‎ֆֆի Հովհաննիսյանն է 2007-ին շրջանառության մեջ դրել այն, որը օրակարգից դուրս մնաց: Երկրորդ անգամ՝ 2009-ին, խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, որը արտահեթ հարց ճանաչվեց ու մտավ օրակարգ, սակայն այս անգամ էլ քվորում չապահովեց իշխող մեծամասնությունը: Նման փորձ ունենալով, ինչո՞ւ է «Ժառանգությունը» նույն «գետը» կրկին մտնում՝ հարցրինք կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին: «Քաղաքականության մեջ միշտ չէ, որ կարելի է ելքը կանխատեսել: Շատ հաճախ գործընթացն ավելի կարևոր է, քան արդյունքը: Քաղաքականության մեջ շատ կարևոր է նաև այն, թե ինչ կարող ես անել, ու ինչն է ճիշտը: Հետևաբար, «Ժառանգության» համար կարևոր չէ, թե ինչպիսին է ուրիշների վերաբերմունքն այս նախագծի նկատմամբ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ